ԿարևորՀասարակություն

Ինչ անել օդային տագնապի դեպքում

Օդային տագնապի ազդանշան, որը լսելուց հետո պետք է վերցնել արդեն պատրաստած արագ արձագանքման պայուսակն ու շտապել դեպի ամենամոտ պատսպարան.

«Ապաստարան նշանակում է ապաստանելու վայր, այսինքն երկար մնալու, իսկ պատսպարանը թաքստոց է և հիմա մենք այդ մասին պետք է խոսենք»։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն ասում է, որ թե քաղաքներում և թե գյուղերում ունենք պատսպարաններ, որտեղ հարկ եղած դեպքում բնակչությունը կարող է թաքնվել․

«Քաղաքներում ունենք թաքստոցներ՝ մետրոպոլիտենի տարածքներ, թունելներ, գետնանցումներ, բայց սրանք չկան գյուղական վայրերում, այնտեղ օրինակ՝ բնական խորշերն են, քարանձավները, նկուղները և այլն»։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Անի Տերտերյանը իր ուսանողների հետ ստեղծել է օնլայն խումբ, որի նպատակն է ՔՊ միջոցառումների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ փոխանցել բնակչությանը։ Ասում է գաղափարը ծագել է հենց դասի ժամանակ։

Դասախոսություններ, անվճար սեմինարներ, սոցիալական հարթակում գրառումներ, այս պահին կարևոր է օգտագործել յուրաքանչյուր հարթակ՝ բնակչությանը ռազմական դրության ժամանակ պաշտպանվելու ձևերի մասին իրազեկելու համար․

«Շատ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ քանակությամբ մարդիկ ինտեգրվեցին մեր խումբ։ Որոշեցինք, որ կարող ենք նաև սեմինարներ, թրեյնինգներ կազմակերպել՝ մարդկանց իրազեկելու համար»:

Ի՞նչ անել օդային տագնապ ազդանշանը լսելուց հետո, ճգնաժամային կառավարման մասնագետն ասում է․

«Հետևում ենք պաշտոնական տեղեկատվությանը, վերցնում ենք արագ արձագանքման պայուսակը և հեռախոս ու լիցքավորիչ, ինչը եթե ոչ կապի միջոց, ապա կարքող է ծառայել որպես լուսավորելու միջոց»:

Անկախ ռազմական դրությունից, բոլորիս ներսում պետք է ձևավորվի հստակ գիտակցում՝ անվտանգության մշակույթի կարևորության վերաբերյալ։ Մոռանում ենք խուճապի մասին և զինվում համբերությամբ ու հավատով՝ տանող դեպի հաղթանակը։

Կարդացեք նաև

Back to top button