Հրապարակվել է 2012 թ-ի Ֆինանսական կայունության հաշվետվությունը
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է Ֆինանսական կայունության հաշվետվության 2012թ պարբերականը: Ընդհանուր գնահատականներով Հայաստանի ֆինանսական կայունությունը անցյալ տարի պահպանվել է բավարար մակարդակի վրա, իսկ ֆինանսական ռիսկերի աճ չի դիտարկվել: Համաշխարհային տնտեսության և ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները բացասական ազդեցություն չեն ունեցել ֆինանսական համակարգի ռիսկերի մակարդակի վրա, իսկ համակարգն արձանագրել է ակտիվների ու շահութաբերության աճ:
2008 թ սկսած տարին երկու անգամ ԿԲ-ն հրապարակում է ֆինանսական կայունության հաշվետվությունը: Այս տարին էլ բացառություն չէ, ուստի և գլխավոր Դրամատունն արդեն հրապարակել է այն: Համաշխարհային տնտեսությունում առկա անորոշությունները և ոչ միանշանակ դրական զարգացումները էական բացասական ազդեցություն չեն ունեցել մեր երկրի ներքին տնտեսության վրա: Առավել շոշափելի են եղել տնտեսական իրավիճակը ՀՀ հիմնական գործընկեր երկրներում: Ուստի և որպես արտանահող երկիր Հայաստանը մեծ ռիսկի տակ է գտնվում: ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյան. «Օրինակ 2012թ ընթացքում արդեն մենք ունեցանք բավական լավ տնետսական աճ մոտավորապես 7,2 տոկոս, գնաճը գտնվում էր մեր սահմանած թիրախում, ինչը դրական ազդեցություն ունեցավ ֆինանսական կայունության տեսանակյունից: Եվ ֆինանսական կազմակերպությունների համար շատ ավելի կանխատեսելի ու գնահատելի էր աշխատանքը այս տնտեսական միջավայրում»:
Սա ռիսկերի կառավարման հնարավորություն էր տրվել: Վերջին մի քանի տարիների ընթացքում ֆինանսական կազմակերպությունները բավական ակտիվ են եղել, արդյունքի մասին ֆինանսական միջնորդության աճն է խոսում: Վերջին հինգ տարիների ընթացքում վարկային պորտֆելն աճել է տարեկան միջինը 30 տոկոսով: Միայն 2012թ վարկային պորտֆելն աճել է 27 տոկոսով:
«Միևնույն ժամանակ մենք ունեցել ենք ավելի քան 35 տոկոս միջնորդության աճ, այնսինքն վարկեր-ՀՆԱ, ակտիվներ –ՀՆԱ հարաբերակցության աճ: Սա եթե մենք համեմատենք ենթադրենք հինգ տարի առաջվա հետ , կարող ենք խոսել պատիկներով: Ներկայումս ունենք մոտավորապես 67 տոկոս ֆինանսական համակարգի ակտիվներ ՀՆԱ հարաբերակցություն և մոտավորապես 38 տոկոս վարկեր ՀՆԱ հարաբերակցություն»:
Հայաստանի ֆինանսական համակարգը դրական են գնահատել է նաև ԱՄՀ- ու ՀԲ: Հնարավո՞ր է, որ Գազի և էլենկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բանկերում որոշակի խնդիրներ առաջացնի: Ֆինանսական կայունության տեսանկյունից այժմ էլ բանկերը խնդիր չունեն, -ասում է ԿԲ մասնագետը:
ԿԲ-ը ստրես թեստեր է անցկացրել ու նման եզրահանգման եկել, «խնդիրն այստեղ այլ դաշտում է»,- ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգոյան.«Քանի որ մենք ունենք բավական լավ կապիտալացված բանկեր, ֆինանսական կայունության տեսանկյունից մենք ակորղ ենք ասել, որ ապահով ենք, Խնդիրը շատ ավելի վերաբերում է, իսկ որքան կարող են բանկերը դիմանալ անընդհատ թանկացումենրին կամ տարբեր տիպի ռիսկերի ազդեցություններին: Այս պահի դրությամբ բանկերը բավական կայուն են, և կարող են հանգիստ դիմակայել տարբեր տիպի ռիսկերի»:
Ամփոփելով և ընդհանրացնելով նշենք, որ գլխավոր դրամատնից շարունակում են վստահեցնել՝ Հայաստանի ֆինանսական համակարգը շատ ավելի պատրաստ է դիմագրավել տարբեր տիպի շոկերին: