ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում ադրբեջանական խաղաղ բնակավայրերի հրետակոծման մասին

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունըշարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»,- ասվում է ՀՀ ՊՆ խոսնակի տարածած հաղորդագրությունում։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3304985662870904

Կարդացեք նաև

Back to top button