ԿարևորՀասարակություն

Մեր զորքերը հերոսաբար հետ են մղել Ադրբեջանի փոփոխված մարտավարությամբ գրոհները․ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը

Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ճեպազրույցում։

Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից:

Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը:

Օրվա ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել Ադրբեջանի փոփոխված մարտավարությամբ գրոհները, հիմնական կիզակետում եղել է հյուսիսը և հարավը, ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Երեկվա տվյալներից հետո Ադրբեջանն իր տապալված գործողությունների արդյունքում կրել է հետևալ վնասները

  • 139 զոհ
  • 200 վիրավոր
  • հայկական կողմը խոցել է 29 տանկ և զրահատեխնիկա
  • 3 ծանր հրանետային տեխնիկա (ՏՈՍ)
  • 1 ՍՄԵՐՉ
  • 11 ԱԹՍ

Տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, քանի որ մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուղղություններով, նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/301870844154741

Կարդացեք նաև

Back to top button