Մշակույթ

Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը

Ալիսա Գեւրգյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի  բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հունիսի 2-5-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ»  պատանի երաժիշտ-կատարողների  3-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն  մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի երաժիշտներ` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից:  Փառատոնի մասնակիցները  երևանյան ունկնդրին  կներկայանան  նվագախմբային և մենանվագ կատարումներով:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա  հունիսի 2-ին` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ծրագրի ղեկավարն է  մշակույթի գործիչների  ընկերակցության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր  գործիչ Սիլվա Մեքինյանը:

Back to top button