ԿարևորՀասարակություն

Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն նաև արագընթաց էլեկտրագնացքները

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն նաև արագընթաց էլեկտրագնացքները, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի»ընկերությունից։

Երևանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երևան՝ 20:05):

Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ:

Կարդացեք նաև

Back to top button