
Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրել է առաջադրված 3 թեկնածուներին։ Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանն ընտրվեց 85 կողմ եւ 3 դեմ ձայներով։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանը՝ 84 կողմ եւ 2 դեմ, իսկ ՀՀ նախագահի կողմից առաջադրած Արթուր Վաղարշյանը՝ 86 կողմ եւ 1 դեմ ձայներով։ Մասնակցել է 88 պատգամավորներ։ Խորհրդարանական ընդդիմությունը ե՛ւ «Լուսավոր Հայաստանը», ե՛ւ «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտել են ընտրությունը:
ՍԴ-ում 3 թափուր տեղ էր առաջացել այն բանից հետո, երբ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ-ից հեռացվեցին 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ անդամ:




