ԿարևորՀասարակություն

Արմավիրի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ֆեյսբուքի իր էջում այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով:

Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

https://www.facebook.com/rima.yeganyan/posts/3270812663001505

Օգոստոսի 31-ից մինչև այսօր մեթանոլային թունավորման 46 դեպք է գրանցվել, 17 հոգի մահացել են: Դեպքերից 29-ը Արմավիրի մարզում, 15-ը` Երևանում և մեկ դեպք Կոտայքի մարզում:

Կարդացեք նաև

Back to top button