
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:
ՀՀ վարչապետը մարտական դիրքերում ծանոթացել է ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Բանակը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը»,- գրել է Ն.Փաշինյանը:













