Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններն անկայուն տնտեսական իրավիճակ են ձևավորել։
Այդ ամենին ավելացել է օրեցօր սրվող թագավարակի համաճարակը։ Տնտեսական պատժամիջոցների արդյունքում ի հայտ են եկել հումանիտար աղետի նախանշաններ։
Այս հիմնախնդիրներն անդրադառնում են նաև հայկական հարանվանական եկեղեցիներից մեկի՝ ավետարանական եկեղեցու հովանու ներքո գործող համայնքային կառույցներին։
Նման կառույցների թվին է պատկանում Հայ ավետարանական Բեթել երկրորդական վարժարանը, որը Հալեպի հայկական մյուս կրթական կառույցների հետ փորձում է կանգուն մնալ։
«Հայ ավետարանական Բեթել երկրորդական վարժարանի ներկան» թեմայի շուրջ քննարկում Հալեպից Վարժարանի տնօրենուհի Արուսյակ Տեր Արթինյան-Հալլաճյանի հետ։





