Մտքի ուժը

Ախտահանիչ սարքը փորձարկվել է, բայց չի օգտագործվում ․ «Մտքի ուժը»

Հայ երիտասարդների ստեղծած ախտահանիչ սարքը կարող է վարակազերծել սարք–սարքավորումների, սպասքի, հագուստի ոչ միայն մակերեսը, այլ նաև ամբողջ ծավալը։

Կորոնավիրուսի համավարակը նոր միտք ու հնարավորություն տվեց գիտնականներին։

Նրանք սկսեցին մտածել, թե ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով կարող են օգնել հաղթահարել համավարակը։

Դիմակներն ու դիմավահանները, ախտահանիչ նյութերն ու ախտահանիչ սարքերը, թոքերի արհեստական շնչառության համակարգերը դարձան հայ գիտնականների ու ինժեներների ուժը։

Վաչիկն ու Հայկը երիտասարդ մասնագետներ են։ Վաչիկը Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում է աշխատում։

Նրան լրացնում է Հայկ Թամազյանը, վերջինս այժմ Ամերիկյան համալսանում է սովորում։ Միասին են ցանկալի արդյունքը ստացել։

Տղաներն իրենց աշխատանքի մասին անընդհատ անցյալ ժամանակով են խոսում։

Սա իր պատճատներն ունի․ ախտահանիչ սարքը կա, պատրաստ է, որևէ տեղ սակայն, չի կիրառվում, այն Հայկենց հողամասում է։

Եթե նույնիսկ կիրառվի էլ, միևնույն է, գիտնական-մասնագետներն ասում են, որ իրենք իրենց աշխատանքը կատարել են, այժմ այլ նախագծեր ստեղծելու մասին են մտածում։

Back to top button