ԿարևորՀասարակություն

Հայաստանն օգոստոսի 25-ից վերսկսում է օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ

Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ավիաընկերությունը: Թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երեքշաբթի:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրություն, մտցվել էին սահմանափակումներ: Դադարեցվել էին նաև թռիչքները:

Այդ ընթացքում միայն կազմակերպվում էին չարտերային չվերթներ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան, իսկ օտարերկրյա քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր ավիափոխադրումները նույնպես դադարեցվել էին:

https://www.facebook.com/armeniaairways/posts/701870694005333

Կարդացեք նաև

Back to top button