Վաղուց հայտնի է, որ թունելներն ամենատարբեր նպատակներով օգտագործվող ստորգետնյա ուղիներ են: Փողոցների և շենքերի տակ գտնվող թունելներով անցնում են ավտոճանապարհներ և մետրոյի գծեր:
Գետերի տակ կամ լեռների մեջ փորված թունելներով անցնում են երկաթուղիներ. Լա Մանշ նեղուցի տակ մեծ խորությամբ փորված ժամանակակից թունելն, օրինակ, Անգլիան միացնում է մայրցամաքային Եվրոպային:
Արտակարգ դրության այս օրերին ստեղծվեցին նաև ախտահանիչ թունելներ։ Չինաստանի հարավ-արևմտյան Չոնգկինգ քաղաքում,օրինակ, մի ընկերություն կառուցել է թունել, որտեղ աշխատողները 20 վայրկյանում ախտահանվում են՝ նախքան աշխատանքը սկսելը։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ «ախտահանման թունել» է տեղադրված նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նովո-Օգարյովոյի նստավայրում։
Ախտահանիչ թունելով անցնելու համար պետք չէ հասնել ոչ ՌԴ, ոչ էլ Չինաստան։ Հատկապես, որ օդային սահմանները դեռ փակ են։
Ախտահանիչ թունել Հայաստանում էլ կա։