ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը քննարկվեց մասնագետների և հասարակության շրջանում, որի վերաբերյալ բազմաթիվ գիտական և կրթական կառույցներ ներկայացրեցին իրենց եզրակացություններն ու կարծիքները:
Հիմնականում անվստահություն է հայտնվել չափորոշիչների աշխատանքային խմբերին:
Այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում եղան որոշակի փոփոխություններ: Առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ուզում ունենալ:
Ի՞նչ ընդհանուր հայտարարի եկան մասնագետները և չափորոշիչները կազմող հանձնախմբերը: