ԿարևորՀասարակություն

32 տարվա հույսերն արդարանում են. Ջրաշենում ևս մեկ ընտանիք նոր տուն կունենա

Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների՝ բնակարանով ապահովման հարցը կառավարության ու մարզպետարանի օրակարգում է:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանի անմիջական մասնակցությամբ տրվել է Լոռու մարզի Ջրաշեն համայնքում ապրող Աղազարյանների տան շինարարության մեկնարկը:

Դեռևս 2020 թվականի հունիսի 3-ին Լոռու մարզպետի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի միջև կնքվել էր ծրագրի շահառու ընտանիքների համար բնակարանների կառուցման պայմանագիր: Թվով 153 շահառու ընտանիքներից 107 ընտանիքի հետ պայմանագրերն արդեն կնքվել են, սկսվել է բնակելի տների կառուցումը, մյուս շահառու ընտանիքների հետ կատարվում է փաստաթղթերի ճշտում և հավաքագրում:

«Ջրաշեն համայնքի բնակիչ Հրայր Աղազարյանի ընտանիքի անդամների հետ միասին ձեռնամուխ եղանք շինարարության ընթացքը համատեղ ուժերով ակտիվացնելու գործին: Հ. Աղազարյանի 11 հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վթարային տանը: Ասում է՝ այսօրվան սպասել է 32 տարի: Բազմիցս դիմել է տարբեր կառույցների, ի վերջո, հույսերը արդարացել են. հիմա 5 սենյականոց տան շահառու է:

Պետությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ մնալով, շարունակելու է աղետի գոտու բնակապահովման ծրագիրը: Այս ծրագրով լուծվում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած այն ընտանիքների խնդիրը, որոնց նկատմամբ պետությունը պարտավորություն ուներ, բայց երկար ժամանակ այդ պարտավորությունը չէր կատարում»,- գրել է ֆեյսբուքի իր էջում մարզպետը:

https://www.facebook.com/Ghukasyan.Andrey/posts/2670655643202121

Կարդացեք նաև

Back to top button