
Հանրապետության տարածքում oգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին առանձին շրջաններում՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: «Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-17-ին քաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:




