ԿարևորՀասարակություն

Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Ցնցված եմ Բեյրութում պայթյունի մասին նորություններից, Թվիթերի իր էջում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ցավակցություն է հայտնել զոհերի համար և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: «Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին», – նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։

«Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին: Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։ Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»,- գրել է վարչապետ Փաշինյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2712125135774531

Կարդացեք նաև

Back to top button