Մտքի ուժը

Ինչպե՞ս երիտասարդներին պահել Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտում․ «Մտքի ուժը»

Աշտարակում գտնվող Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը կարելի է ճանաչել հեռվից՝ շնորհիվ երեք ռադիոաստղադիտակների. դրանք բավականին հին սարքավորումներ են, այսօր չեն աշխատում։ 33 հա տարածքում գտնվում են երեք լաբորատորիաները, փորձնական արտադրության մասնաշենքն ու վարչական շենքը։ Տարածքում նաև կիսակառույցներ կան։

Երիտասարդները ինստիտուտ գալիս են, փորձ ձեռք բերում, սակայն հիմնական աշխատանքի են անցնում մասնավոր հատվածում։ Ցավոտ հարցերից մեկը սերնդափոխությունն է։ 1980-ականների սկզիզբը Տիգրան Զաքարյանը համարում է ինստիտուտի լավագույն տարիները՝ նշելով, որ այն ժամանակ ունեին 400-ից ավելի աշխատող: Հիմա նրանց թիվը 108 է:

Աշխատողների քանակը նվազել է, սակայն, կա մի կորիզ, որը մնացել է։ Խնդիրը ոչ թե երիտասարդներին ինստիտուտ բերելն է, այլ նրանց գիտության մեջ պահելը։ Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտում, սակայն, միջոցներ գտնում են, որպեսզի երիտասարդներին պահեն այստեղ։ Կորոնավիրուսը ասյտեղ էլ է շտկումներ մտցրել։ Վերջն ամիսներին երիտասարդները սկսել են մնալ ինստիտուտում։

Back to top button