
«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում Վայոց ձոր մարզի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում իրականացվում է ֆուտբոլի խաղադաշտի եզրամասերի սալիկապատում և հենապատի կառուցում:
Իսկ Վայք համայնքի Արին բնակավայրում ավարտվել է «Գյուղամիջյան ճանապարհների, ջրահավաք ավազանի, գերեզմանատան բարեկարգման աշխատանքներ» ծրագիրը:
Ծրագրում Վայոց ձոր մարզի 8 նախագիծ է ներառված, որոնց իրականացման աշխատանքներում ընդգրկված են Զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված գործազուրկ, ինչպես նաև 2020 թվականին արտագնա աշխատանքի չմեկնած անձինք:
Ծրագրի նպատակը Վայոց ձորի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով, մարզի համայնքներին աջակցելն է:
Որոշ համայնքներում աշխատանքներին միացել են նաև կամավորներ:




