ԿարևորՀասարակություն

Բերդում վաղը Վարդավառ է. անցյալ տարվա վերջին ընկույզներից մայրս փախլավա է թխել. Նարինե Աբգարյան

Մոսկվայաբնակ ճանաչված արձակագիր Նարինե Աբգարյանը ֆեյսբուքի իր էջում այսօր պատմում է, թե ինչպես են Բերդում իր ծնողները պատրասվում վաղվա Վարդավառին, որն ընտանեկան ամենասիրված տոներից: Բացի միմյանց վրա ջուր ցողելուց, Տավուշում պարտադիր պայման է առատ սեղանների շուրջ խնջույք կազմակերպելը:

«Վաղը Վարդավառ է Բերդում: Հայրս խորովածի միսն է պատրաստում: Անցյալ տարվա վերջին ընկույզներից մայրս փախլավա է թխել: Աշնանը կլինի նոր բերք, նոր ընկույզ և նոր արևոտ փախլավա»,- իր պատմության մեջ նշում է նա:

Գրառմանը կից կան նաև լուսանկարներ:

https://www.facebook.com/abgaryannarine/posts/3482567961805142

Դիլիջանում, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններում Վարդավառը շարունակում են նշել հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, Նոյեմբերյանի տարածաշրջանում` նույն ամսվա վերջին կիրակի օրը, բացառությամբ` Ոսկեպար համայնքի, որտեղ տոնը մշտապես նշվում է օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը:

Կարդացեք նաև

Back to top button