
Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված յոթ հայ, որոնք դիմել էին Ռուսաստանի հայերի միության թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել, տեղեկացնում է միության ֆեյսբուքյան էջը։
«Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք չարձագանքել սադրանքներին, այդ թվում նորահայտ «հասարակական գործիչների» անպատասխանատու ելույթներին, որոնք խաղում են ադրբեջանցիների կազմակերպված խմբերի հարձակմանը ենթարկված իրենց հայրենակիցների հուզական վիճակի վրա:
Այդ վայ-գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանիքի շրջանակներում, բայց հանուն ֆեյսբուքյան լայքերի՝ անպատասխանատու կոչեր են հրապարակում և հանդես գալիս իրենց ժողովրդին ու երկիրը խայտառակող ուղիղ եթերներում»,- ասված է հայտարարությունում։




