
Կառավարությունը աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագր է մշակել։ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները 2900 տ աշնանացան ցորենի պահանջարկ են ներկայացրել։
Մեր երկրի՝ հացի շտեմարան համարվող Շիրակի մարզում մեկնարկել է ցորենի բերքահավաքը։ Շուրջ 14 800 հա ցորեն է ցանվել, մոտ 14 300 հա էլ գարի։ Այս տարի նախորդից 1070 հա-ով պակաս է ցանվել։
Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյան․ «Քիչ ցանվելու հիմնական պատճառը սերմացուի պակասն էր»։
Պատճառներից հաջերդն էլ՝ ցորենի գնի սեզոնային տատանումը, ասում է Իկիլիկյանը։
«Ընդամենը մի 2 ամիս առաջ հացահատիկը 140 դրամով էին մթերում, հիմա եկել է հացահատիկը մթերելու ժամանակը՝ գինն իջեցրել են 100 դրամ»։
Սորենի սերմը, սակայն, 200-250 դրամ է 1 կիլոգրամը։ Որպեսզի սերմի հարցը լուծվի կառավարությունը աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագր է մշակել։ Ծրագրին կարող են մասնակցել 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։

Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ: Ռուսաստանի դաշնությունից ցորեն ներկրողները նույնպես կարող են մասնակցել ծրագրին, ասում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ ՝ Մովսես Մանուկյանը։
100 տոննա ցորենի սերմի սպասում են Ազատան համայնքում, որ 300 հա ցանքի հարց լուծեն։
Իսկ ընդհանուր հաշվարկով Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները 2900 տ աշնանացան ցորենի պահանջարկ են ներկայացրել։ Հուսով են հաջորդ տարիներին ցորենի խնդիրը կմեղմվի։
Կառավարությունն աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագր է մշակել։ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները 2900 տ աշնանացան ցորենի պահանջարկ են ներկայացրել։




