ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող երկիր

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց (satisfactory progress) ունեցող երկրի կարգավիճակ, որն ամենաբարձր գնահատականն է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

«2020 թ. հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանն ԱՃԹՆ-ի 53 անդամ երկրներից այն 9-ի թվում է, որոնց շնորհվել է այդ կարգավիճակը, ընդ որում, սա մեր առաջին գնահատումն է, և միանգամից ամենաբարձր արդյունքն ունենք:

Խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Կառավարությանը և Բազմաշահառու խմբին՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի և ազգային կարևորության խնդիրները քննարկելու, ԱՃԹՆ-ի շրջանակը ընդլայնելու ուղղությամբ իրականացրած ջանքերի համար: ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ Հայաստանը բնութագրվում է որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող երկիր:

Նշեմ, որ Հայաստանի Կառավարությունն ամբողջությամբ հանձնառու է ներդնելու ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող լավ կառավարման սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների համար։

Այդ առումով, Բազմաշահառու խումբն աշխատանք կտանի պահպանելու արդեն գրանցված արդյունքները՝ միաժամանակ կենտրոնանալով ԱՃԹՆ-ի ազդեցության աճի, կանոնավոր բացահայտումների համակարգի զարգացման և հանրային նշանակության խնդիրներն օրակարգում ներառելու համար»,- գրել է փոխվարչապետը:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2528711997433205

Կարդացեք նաև

Back to top button