ԿարևորՀասարակություն

Սյունիքում կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ թիվը Գորիսում է

Սյունիքում հուլիսի 17-ի դրությամբ կա կորոնովիրուսով վարակված 130 հիվանդ։ Ամենաշատ վարակվածները Գորիսնում են՝  59 հիվանդ։ Մինչ այժմ 5 մահ է գրանցվել, մահացածներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ։ Վարակը հիմնականում զանգվածային միջոցառումների եւ միջհամայնքային փոխայցելությունների ժամանակ է տարածվում։

Մինչև հուլիսի 17-ը Սյունիքում հաստատվել է կորոնավիրուսի  433  դեպք, որոնցից բուժվել է 298 քաղաքացի, տեղեկացնում է մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը։

«Ունեցել ենք 5 մահ, մեկը՝ Կապանում, մեկը՝ Մեղրիում և 3-ը Սիսիանում։ Այս պահին փաստացի բուժվում է 130 քաղաքացի, որոնցից 16-ը հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, իակ 110 հիվանդ գտնվում է առողջության առաջնային պահպանման կենտրոնների հսկողության տակ, ունենք նաև 4 հիվանդ, որոնք տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ»։

Գոռ Թադևոսյանը թվում է հիվանդների քանակը՝ ըստ համայնքների․

«Կապանում ունենք 18, Գորիսում՝ 59, Սիսիանում՝ 50, Քաջարանում՝ 2 և Տեղ համայնքում 1 հիվանդ։ Մարզում ընդհանուր ունենք 624 ինքնամեկուսացված քաղաքացիներ»։

Մարզում նույնպես վերահսկողություն իրականացնում են ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները և սա արդյունք տալիս է, ասում է։

«Կարծում եմ քաղաքացիներն սկսել են գիտակցել և պահպանում  են անվտանգության կանոնները։ Իհարկե, կլինեն քաղաքացիներ, որոնք դժվարանում են [դիմակներ] կրել, բայց ընդհանուր առմամբ մարդիկ գիտակցումով են մոտենում հարցին»։

Կորոնավիրուսից մահացածներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ, իսկ վարակի տարածման հիմնական ուղիները զանգվածային միջոցառուներն ու միչհամայնքային փոխայցելություններն են։

Կարդացեք նաև

Back to top button