ԿարևորՀասարակություն

Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը:

Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10222774002922492

Կարդացեք նաև

Back to top button