
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում», — գրել է Շուշան Ստեփանյանը:




