ԿարևորՀասարակություն

Բարձր տեխնոլոգիարների ոլորտում փոխգործակցության հարցերը՝ նախարար Հ. Արշակյանի և դեսպան Լ. Թրեյսիի հանդիպման օրակարգում

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը

Անդրադարձ է եղել երկուստեք կարևորվող՝

ներդրումների հեռանկարային հնարավորություններին,
կիբերանվտանգության օրակարգին,
թվայնացման գործընթացներին,
հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության,
փորձագետների ներգրավման,
ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու,
այլ ուղղությունների:

Պայմանավորվածություններ են ձեռք բերեվել փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ:

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3765234283503252

Կարդացեք նաև

Back to top button