
Ֆրանսիայի դեսպանությունը հաղոդագրություն է տարածել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու նպատակով ֆրանսիացի բժիշկների Երեւան այցի մասին.
«Ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։
Այցերի մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով և, ներկա գտնվելով պատվիրակություններին դիամավորելիս, դեսպանությունը վերջիններիս Հայաստանում գտնվելու ընթացքում մշտապես կապի մեջ է եղել նրանց հետ։
Ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի, Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին»։
Ֆրանսիայում հրատարակվող «Ֆրանսիա-Հայաստան» ամսագրի հուլիսյան համարում լույս էր տեսել «Մազ՝ ճաշի մեջ» վերնագրով հոդված, որը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու նպատակով ֆրանսիացի բժիշկների այցին Երեւան, կասկածի տակ է դրել այդ առաքելության մարդասիրական բնույթը՝ նշելով, թե բժիշկներին վճարել են, իսկ Ֆրանսիայի կառավարության հետ այդ այցը համաձայնեցված չի եղել։




