
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Քննություն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Հերթը շատ լավ կարգավորված է, վատ է, որ դիմակի որակյալ կրումը դեռ խնդիր է»:
Երեկ մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միայն մեկ՝ մասնագիտական առարկայի քննություն:




