ԿարևորՀասարակություն

Այսօր մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները

Հուլիսի 2-ին Հայաստանում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Դրանք կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին:

Այսօր հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն՝ 16-ը մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը.

«Քննական կենտրոնների թիվը կախված է տվյալ առարկան կամ առարկաները հայտագրողների թվից: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ձևավորված ու կահավորված է 47 քննական կենտրոն, նախորդ տարի դրանք եղել են 32-ը:

Քննական կենտրոնների թվի ավելացումը պայմանավորված է հակահամաճարակային միջոցառումերով՝ դիմորդների միջև պետք է ապահովվի անվտանգ ֆիզիկական հեռավորություն, և ըստ այդմ, քննասրահներում նստարաններն ավելի նոսր են դասավորված, քան միշտ եղել է»:

ՀՀ Վայոց ձոր մարզի միասնական քննական կենտրոնը պատրաստ է ընդունելու շրջանավարտներին, հայտնում է մարզկենտրոնի ֆեյսբուքյան էջը.

«Քննական կենտրոնում բոլոր պայմաններն ապահովված են, արտակարգ դրության ռեժիմով սահմանված կանոնների պահպանմամբ, քննությունները կազմակերպելու համար: Լուծված են քննասենյակներում սոցիալական հեռավորության ապահովման, դիմորդների ջերմաչափում կատարելու հարցերը: Տարածքն ապահովվված է ախտահանիչ նյութերով:
Քննության նախօրյակին շենքն ախտահանվել է, իսկ շենքից դուրս արվել են գծանշումներ: Քննության ողջ ընթացքում տարածքում կապահովվի նաև ոստիկանական ծառայություն»:

https://www.facebook.com/VayotsDzoriMarzpetaran/posts/973044343109332

Գեղարքունիքի մարզում բուհերի ընդունելության միասնական քննությունները անցկացվելու են Գավառի համար 1 և 3 հիմնական և համար 8 միջնակարգ դպրոցներում: Մարզում այս տարի միասնական քննություններին կմասնակցի 749 դիմորդ:

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/622634551944010

Համավարակով պայմանավորված անհրաժեշտ պայմանների ապահովումը հաշվի առնելով՝ Կոտայքի մարզում ընդունելության քննություններն այս տարի կանցկացվեն 4 քննական կենտրոններում նախորդ տարվա երեքի փոխարեն:

Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինեն 40-60 դիմորդներ: Մարզի դպրոցների 152 աշակերտներ այսօր քննություն կհանձնեն օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսաց լեզու առարկաներից:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2661208534201152&id=2059437317711613

Կարդացեք նաև

Back to top button