Միջազգային

Թբիլիսիում համասեռամոլների ակցիան ուղեկցվել է բախումներով, կա 20 վիրավոր

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթևեկությունն այսօր մի քանի ժամ կաթվածահար  վիճակում էր: Փակվել էր կենտրոնական Ռուսթավելի պողոտան, որտեղ ակցիա էր անցկացվում  հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:
Ոստիկաննները փորձում էին ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը, քանի որ մինչ այդ արդեն հայտնի էր, որ հասարակության մի զգալի հատված դեմ է դուրս գալու այդ ակցիային:  Տեղի է ունեցել ընդահարում, տուժել է  մոտ քսան մարդ:

«Միասեռականությունը հոգևոր այլանադակություն է», «Գեյերն ու լեսբուհիները տեղ չունեն մեր հասարակությունում». նման կարգախոսերով մի խումբ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ այդ թվում հոգևորականներ դեռ երեկվանից էին բողոքի ակցիա սկսել։

Նրանք երգում էին եկեղեցական երգեր` մյուս ակցիայի մասնակիցներին տեղեկացնելով, որ մեղք են գործում:  Սակայն իրավիճակն այնքան լարված էր, որ ընդհարումն անխուսափելի էր։

Նույնասեռականնների  իրավունքների  պաշտպանության ակցիայի մասնակիցներին դեմ հանդես եկողները սկսեցին հետապնդել նրանց.  հարվածում էին ձվերով, քարերով այն մեքենաների ու երթուղային տաքսիների  վրա,  որոնցով փորձում էին հեռանալ:
Քահանաներից մեկի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում էին վերահսկելու  իրավիճակը, բայց  մթնոլորտը լարված էր և չհաջողվեց։
«Քրիստոնեական հավատն ուղղված է խաղաղության և մենք միշտ փորձում ենք պահպանել խաղաղությունը: Այժմ ափսոսում ենք, որ ամեն ինչ հասավ այս կետին, բայց ե հավատում ենք, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի. մենք այստեղ հավաքվածներին ուղարկել ենք աղոթելու. բայց մյուս ակցիայի մասնակիցներն էլ պետք է հասկանան, թե որտեղ են ապրում»,- ասում է նա:

Ի դեպ՝ վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդը նախօրեին քաղաքապետարանին ու  կառավարությանը կոչ էր արել արգելել նույնասեռականների իրավունքների պաշտպանության ակցիան:

«Եկեղեցին գտնում է, որ նույնասեռականնները մեղքի մեջ կորած մարդիկ են, ովքեր օգնության ու ցավակցության կարիք ունեն, և ոչ թե խրախուսանքի»:
Ի պատասխան՝ քաղաքապետարանը հայտարարել է, որ ակցիայի անցկացումը քաղաքացիների սահմանադրական իրավունքն է և իրենք միայն ի գիտություն են ընդունում ակցիայի վերաբերյալ դիմումը:

Այս իրադարձությունների մասին քննարկումներ են եղել նաև երկրի խորհրդարանում: Նշվել է, որ  անկարգությունների հեղինակաները պատժվելու են` անկախ այն բանից,  թե որ խմբից են նրանք:

Անցյալ տարի նույնպես Թբիլիսիիում նույնասեռակնների և պահպանողականների միջև սկսված վեճը վերածվել էր զանգվածային ծեծի:

Back to top button