Թուրքիայի նախագահի աշխատակազմը՝ նախագահի գլխավորությամբ հանդիպում-քննարկում է ունեցել՝ «Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի հանդեպ ներկայացված պնդումների շուրջ» թեմայով:
Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ասորական, հունական ու քաղաքացիական կազմակերպությունները դատապարտել են Հայոց ցեղասպանությունն ուրանալու Անկարայի սկսած արշավը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը պատասխանել է հայ դատի հանձնախմբի նամակին:
Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը անգլերենից թուրքերեն է թարգմանել և հրատարակել ամերիկահայ Արլեն Ոսկի Ավագյանի «Առյուծ կնոջ ժառանգությունը» գիրքը:
Մոտ մեկ տասնամյակ խզված հայ-հունգարական դիվանագիտական կապերը պետք է վերականգնել գիտական , մշակութային և տնտեսական ոլորտներում համագործակցություններ սկսելով:
Արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական խնդիրները կխոչընդոտեն երկու երկրների հարաբերությունների վերանայմանը. հարցերի պատասխանները Հունգարիայից Սոսի Սուսանյանի հաղորդման ընթացքում:
Թուրքիան Լիբանանում բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել, լծակներ ստեղծել՝ ի օգուտ իր դիրքերի ամրապնդման և հայ համայնքի խաղաղ առօրյայի խաթարման:
Լիբանանահայ համայնքը տեղյակ լինելով այդ գործողություններից միջոցներ չի ձեռնարկել դրանց դեմ պայքարելու համար: Հեռախոսազրույց լիբանանահայ Շահան Կանդահարյանի հետ: