Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Մինչ այդ, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորները մասնակցել են Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով փակ, գաղտնի քվեարկությունը։
Քվեարկությանը չեն մասնակցել Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների պատգամավորները։




