ԿարևորՀասարակություն

Եվս 28 թթվածնի խտացուցիչ Հայաստան հասավ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք կորոնավիրուսով վարկված պացիենտների կյանքեր են փրկում։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի և վերջերս ձևավորված «Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնության համագործակցությանը միացան նաև Լյուքսեմբուրգի և Բելգիայի մեր հայրենակիցները, ինչպես նաև «Կարիտաս» բարեսիրական կազմակերպերպությունը։

Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրվա ընթացքում այս նախաձեռնության շնորհիվ Առողջապահության նախարարությանը հանձնվեց թթվածնի 55 խտացուցիչ։ Սարքերի տեղափոխման և ընթացիկ այլ հարցերում ունեցել ենք Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի շարունակական աջակցությունը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հիմնադրամի խողովակներով Հայաստան ու Արցախ է հասցվել 75 նմանատիպ սարք»,- տեղեկացրել է Արշամյանը:

https://www.facebook.com/harshamyan/posts/10157939618964713

Կարդացեք նաև

Back to top button