ԿարևորՀասարակություն

Գավառում հիմնանորոգում են փողոցները

Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցները:

Աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության շինարարի հավաստմամբ՝ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն 498 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 83 միլիոն 98 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 55 միլիոն 399 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը:

Ծրագիրը մեկնարկել էր նախորդ տարվա ընթացքում եւ ընդհատվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

«Քաղաքի համար շատ կարեւոր ծրագիր է իրականացվում: Նշյալ փողոցները հիմնանորոգման չէին ենթարկվել տասնամյակներ շարունակ, դրանց շահագործումն օր օրի դժվարանում էր, տրանսպորտային երթեւեկությունը մեծ դժվարությամբ էր իրականացվում: Շուտով մենք այս հատվածներում կունենանք միանգամայն բարեկարգ ու ժամանակակից փողոցներ»,- նշում են Գավառի քաղաքապետարանից:

Շինարարական աշխատանքները վերսկսվել են այս տարվա ապրիլի կեսերից: Դրանք իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանի տեղեկացմամբ՝ ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1100 գծամետր, մակերեսը՝ մոտ 8 հազար քառակուսի մետր: Մոտ 6 հազար քառակուսի մետր էլ կազմում է ասֆալտապատ մայթերի մակերեսը: «Հունիսի 8-ի դրությամբ կատարվել է ընդհանուր աշխատանքների մոտ 80 տոկոսը: Եթե եղանակային պայմանները թույլ տան, առաջիկա տասն օրերի ընթացքում կավարտվեն բոլոր աշխատանքները»: 

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/608929909981141

Կարդացեք նաև

Back to top button