
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցով է հանդես եկել։
Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին:
Ճեպազրույցին մասնակցել են ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը։ Նա արդեն երկու ամիս է որպես կամավոր է աշխատում Երևանում։




