
Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»
Հարկային օրենսդրությունը «Պարադիգմա» հաշվապահական-խորհրդատվական ընկերության ղեկավար Ահարոն Չիլինգարյանը համեմատում է անտառի հետ, որտեղ կան բազմաթիվ դժվարություններ ու անցորդի ճանապարհը վտանգներով լի է, բայց վերջին տարիներին, նրա կարծիքով, անտառապահի դերը ստանձնած կարգավորողը` այսինքն պետությունը, բազմաթիվ շտկումներ է արել, որոնք գրագետ հարկատուի համար բավականին դյուրացրել են այդ ճանապարհը:
Միևնույն ժամանակ, նա գտնում է, որ հարկային դաշտը փոփոխություններն ու ընդհանուր տնտեսության զարգացման միտումները այնքան էլ հավասարակշռված չեն, և թերությունները դեռևս զգալի են:
Ահարոն Չիլինգրյանը պաշտոնավարել է ՀՀ Կենտրոնական բանկում և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում և աշխատանքի բերումով առնչվել է կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրության մշակման աշխատանքներին: Այս տարվանից նա ինքնակամ սկսել է կուտակել իր կենսաթոշակը` միանալով կամավոր կուտակային համակարգին, որն օրենքի ուժ է ստացել 2011 թվականից, բայց մինչև օրս չունի համակարգին միացող կամավորներ:
Հարցազրույց «Պարադիգմա» հաշվապահական-խորհրդատվական ընկերության ղեկավար Ահարոն Չիլինգարյանի հետ




