
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102), հայտնում է Բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։




