
Վիրուսի հետ համակեցության նոր մեթոդ է մտածել շվեդ զույգը՝ բացելով մեկ աթոռով և մեկ սեղանով, կորոնավիրուսի համար անվտանգ ռեստորան գետի ափին:
«Սեղան մեկի համար» ռեստորանն արդեն հյուրընկալել է առաջին այցելուին: Մատուցողներ չկան: Ուտեստները մատուցվում են զամբյուղով, լարի միջոցով: Ռեստորանն արդեն ողջ ամսվա համար ամրագրված է:




