ՀԲԸՄ-ն աջակցության ծրագիր է նախաձեռնել: Այն օգնություն է տրամադրում լոսանջելեսաբնակ հայերին, ովքեր տուժել են կորոնավիրուսի պատճառով:
Հարավային Կալիֆոռնիայի Պրեա քաղաքը ապրիլ ամիսը հռչակել է «Հայոց պատմության ամիս»:
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդը լիբանանահայությանը կոչ է անում հաղթահարել կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ու քաղաքական խնդիրները:
ԱՄՆ-ի նախագահի՝ Հայոց ցեղասպանության ամենամյա ելույթը հայ համայնքի զայրույթն է առաջացրել. այն ըստ համայնքի ներկայացուցիչների վիրավորանիքի խոսք էր մի համայնքի հասցեին, որն Ամերիկայի քաղաքական և հասարակական կյանքում ասելիք ու դերակատարում ունի. թեմային անդրադառնում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:
Անդրադարձ Ամն-ում կորոնովիրուսի առաջացրած տնտեսական ու հոգեբանական խնդիրներին. հեռախոսակապ լոսանջելեսաբնակ, անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող և հեռուստահաղորդավար Մալվինա Մխչյանի հետ: