
3.5 տարի առաջ ստեղծված աղմուկը չեզոքացնող Krisp հավելվածը ամենապահանջվածը դարձրավ կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ մարդիկ ստիպված էին աշխատել տնից՝ հեռավար եղանակով։
«Կորոնավիրուսի մարտահրավերը ոչ միայն խնդիրներ, այլ նաև հնարավորություններ է ստեղծում»,- այս մասին ֆեյսբոեւքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով Krisp-ի մասին պատմող տեսանյութը։
Ըստ Ավինյանի՝ կազմակերպությունների զգալի մասն անցել է հեռավար աշխատանքի, և շատերն այս մոդելը կշարունակեն կիրառել համավարակի ավարտից հետո էլ:
«Այս բնույթի աշխատանքի անբաժանելի մաս է կազմում տեսազանգերը, առցանց գործնական հանդիպումները, ինչի ժամանակ խանգարող հանգամանք է տնից, փողոցից եկող աղմուկը: Արդեն իսկ համաշխարհային ճանաչում ստացած հայկական Krisp հավելվածը, որը չեզոքացնում է աղմուկը, հիանալի լուծում է այս խնդրի համար»,- գրել է փոխվարչապետն ու հաջողություններ մաղթել Krisp-ի թիմին։
«Նորարարությունների ու գործարար ճկուն մտքի շնորհիվ կհաղթահարենք ճգնաժամը և նոր որակի տնտեսություն կստեղծենք Հայաստանում»,- համոզմունք է հայտնել Տիգրան Ավինյանը:
Հավելվածը հայաստանցի օգտատետերի համար անվճար է։




