Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի ջրային տարածքներում իրականացրած ստուգայցերի արդյունքում տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ») են հայտնաբերել և առգրավել։
Տեսչության հաղորդագրության համաձայն՝ ստուգայցերը կատարվել են, մասնավորապես, Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։
Դնովի ցանցեր կիրառած ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։ Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ: