Ելակը մտավ զորամաս։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հրապարակել է տեսանյութ՝ զորամասի խոհանոցից։
Սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրված է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք զորամասերում: Ծրագրի և մատուցվող սննդակարգի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից: