
Մոսկվայից դեպի Երևան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի համար ավելի վաղ պլանավորված թռիչքներն այսօրվա դրությամբ չեղարկվել են:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը: «Դեսպանությունը մշտական կապի մեջ է ռուսական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն ստանալու պարագայում դեսպանությունը կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:




