
ԳրաՏուն հրատարակչությունը գրքերի մի խմբաքանակ կուղարկի Ծաղկաձորում և Դիլիջանում կարանտինի մեջ գտնվող մեր հայրենակիցներին.
«Այս արտակարգ դրության իրավիճակում կարևորելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր սննդի անհրաժեշտությունը՝ մեր կողմից հրատարակված գրքերի մի խմբաքանակ կուղարկենք Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացված մեր համաքաղաքացիներին՝ նրանց առօրյան փոքր-ինչ հետաքրքրացնելու և ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով»։




