
Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսն այսօր Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո ասել է, որ իր երկիրը, որպես ԵԱՀԿ անդամ, սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին:
«Հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի և ազգերի ինքնորոշման սկզբունի հիման վրա Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է»,- ասել է հույն դիվանագետը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին գլխավոր հարցը կողմերի քաղաքական կամքի դրսևորումն է
«Կա քաղաքական կամք, կլինեն նաև արդյունքներ»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը։




