
Իսրայելը պարտադիր 14-օրյա կարանտին է սահմանել երկիր ժամանող բոլոր անձանց համար: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Սահմանափակումը տարածվում է նաև Իսրայելի 268 հազար այն քաղաքացիների վրա, ովքեր բնակվում կամ այս պահին գտնվում են արտերկրում:
«Որոշում բարդ էր, սակայն այն կարևոր է հասարակական առողջապահության պահպանման համար, իսկ դա առաջնային խնդիր է»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Իսրայելի բնակչությունը շուրջ 9 մլն է, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 դեպք, մահվան դեպքեր չկան:
Իսրայելն արդեն սահմանափակումներ է մտցրել մի քանի երկրից ժամանող անձանց համար, այդ երկրների թվում է Իտալիան, որը կորոնավիրուսի վարակման դեպքերի քանակով առաջատարն է Եվրոպայում:




