
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Գիորգի Գախարիայի հետ Հայաստանի վարչապետը քննարկել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերը։
Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները շարունակվում են ընդլայնված կազմով։
ՀՀ պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի հերոսների հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշակոթողի մոտ:
ՀՀ վարչապետի այցը կավարտվի մարտի 4-ին:




