Նահատակի պոչամբարի պատնեշի բարձրացումն անօրինական է․բողոքի ակցիա Մեծ Այրում գյուղում։ Ո՞րն է եղել Մեծավանի ջրամբարի չորացման պատճառը։ ՀՀ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են: Ո՞րն է եղել պատճառը, պարզելու համար զրուցեցինք Լոռու «էկո ակումբ» ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ խոսել է գյուղացիների հետ՝ հասկանալու համար, թե որն է եղել ջրամբարը ցամաքեցնելու պատճառը։ Ըստ Մելիքջանյանի՝ նախկինում ևս նման դեպքեր եղել են, սակայն այս անգամ վնասը մեծ է: Ջրային կոմիտեից էլ հայտնեցին, որ անվտանգության խնդրից ելնելով է իջեցվել ջրամբարի ջուրը։ Ըստ այդմ՝ շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկացած պահի ջրամբարը կարող է դատարկվել:
մեկ րոպեից էլ քիչ