
Փետրվարի 29-ին Մարիինյան թատրոնի համերգասրահում կհնչեն Սերգեյ Պրոկոֆևի երկու ստեղծագործությունները՝ «Առաջին սիմֆոնիան» և «Պետյան և գայլը»:
«Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը մանկական երաժշտական գրականության լավագույն օրինակներից մեկն է: Մի պարզ պատմության մեջ ֆլեյտան վերածվում է թռչնի, հոբոյը՝ բադիկի, կլարնետը՝ կատվի և, ասենք, ահեղ գայլը ներկայացված է վոլտորնով: Տարբեր ժամանակաշրջաններում Մարիինյան թատրոնի համերգասրահում ասմունքողի դերում հանդես են եկել Վենիամին Սմեխովը, Սերգեյ Շնուրովը, Եվգենի Միրոնովը, Սերգեյ Բեզրուկովը, Քսենիա Ռապոպորտը: Փետրվարի 29-ի համերգին ասմունքով հանդես կգա դերասան Հրանտ Թոխատյանը:
Մարիինյան սիմֆոնիկ նվագախումբը համերգին կղեկավարի դիրիժոր Վարդան Գրիգորյանը:




